Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ԵՊԲՀ. Հերթական բարդ վիրահատությունը՝ բարեհաջող ելքով

ԵՊԲՀ. Հերթական բարդ վիրահատությունը՝ բարեհաջող ելքով

Հետվիրահատական ճողվածք և ճարպամաշկային գոգնոց ունեցող 35-ամյա կինը մեկ ամիս առաջ դիմել էր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:

Հետվիրահատական բարդությունները պատահական չէին, քանի որ երիտասարդ կինը երեք անգամ ենթարկվել էր կեսարյան հատման, ինչպես նաև ապենդեկտոմիայի:

Նա ունի նաև ուղեկցվող հիվանդություններ. 2-րդ տիպի շաքարային դիաբետ, ստորին վերջույթների վարիկոզ, շնչառական անբավարարություն, զարկերակային հիպերտենիզա, արտահայտված սինուսային տախիկարդիա:

Պացիենտը նախքան վիրահատությունը մեկ ամիս համալիր բուժման է ենթարկվել մի շարք մասնագետների կողմից, նրան մանրակրկիտ պատրաստել են սպասվող վիրահատությանը:

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյանի գլխավորությամբ, ինչպես նաև նույն ամբիոնի դասախոս, վիրաբույժ Հայկ Սաֆարյանի և կլինիկական օրդինատոր Տիգրան Արզումանյանի մասնակցությամբ կատարվել է 4 ու կես ժամ տևողությամբ բարդ վիրահատություն:

Վիրահատության հաջող ընթացքը և անզգայացումը ապահովել է փորձառու անեսթեզիոլոգ, անվանի բժիշկ Արիստակես Ղազարյանը: Արդյունքում, վիրաբուժական թիմը կատարել է որովայնի առաջնային պատի տոտալ պրոթեզավորում պոլիպրոպիլենային ցանցով և կոմպինացված աբդոմինոպլաստիկա: Բարեհաջող վիրահատությանը հաջորդել է հետվիրահատական հարթ ընթացքը: Պացիենտի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Բժիշկների հերթական շրջայցի ժամանակ 35-ամյա կինը նշեց, որ գոհ է կատարված վիրահատության արդյունքից, իրեն լավ է զգում: Մեկ շաբաթ անց նա դուրս կգրվի բժշկական հաստատությունից, և կյանքի որակի էական լավացմամբ կվերադառա իր կյանքի բնականոն ռիթմին:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ